00:00:00

Պատժի կրումից խուսափող կին դատապարտյալ է հայտնաբերվել (տեսանյութ)

20:56, 10 ապրիլ 2018 Իրավական

Արմինե Մանուկյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիչինայի փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Կաշառք տալուն օժանդակելու և խարդախության մեղադրանքներով դատպարտյալ 47-ամյա Մանուկյանի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին հետախուզական գործ էր կազմվել պատժի կրումից խուսափելու համար։ Բերման ենթարկվելու օրը՝ ապրիլի 10-ին, Արմինե Մանուկյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ https://www.youtube.com/watch?v=seYHtgSw5-4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր