00:00:00

Անվճար Օնլայն դասընթացներ Level Up IT Center-ի նոր հարթակում

23:06, 18 ապրիլ 2020

Level Up IT center-ը համարվելով ուսումնական լավագույն կենտրոններից մեկը այս անգամ ևս ի հայտ է բերում նորարարական ոլորտը զարգացնող ևս մեկ խթան, որը մինչ այս անհասանելի էր շատերի համար: Անվճար օնլայն դասընթացների համար ստեղծված նոր հարթակը կբարելավի ոլորտի մասնագետների ունակությունները, ինչպես նաև հնարավորություն կտա ՏՏ ոլորտ մուտք գործող կրտսեր մասնագետներին դառնալ տեղեկացված և ձեռք բերել համապատասխան փորձ և գիտելիքներ: Level Up Courses՝ սա այն նոր հարթակն է, որտեղ կարող եք գտնել Udemy-ի դասընթացները բոլորովին անվճար: Ի պատասխան ՀՀ-ում ՏՏ ոլորտի նախարարի կոչերին և երկրում ստեղծված համաճարակային վիճակին, Level Up IT Center-ը ստեղծել է Level Up Courses հարթակը, որը շուտով հասանելի կլինի բոլորի համար: Level Up Courses հարթակին ծանոթանալու համար ընդամենը պետք է մուտք գործել կայք, գրանցվել և ընտրել համապատասխան դասընթացը:
undefined
Նախ և առաջ հարթակի ստեղծման նպատակն է ՝ օգնել այլ ոլորտի մարդկանց, որոնք տուժել են երկրում ստեղծված իրավիճակից, հնարավորություն ընձեռնելով նրանց մուտք գործել ՏՏ ոլորտ և դառնալ պահաջված մասնագետ, չկորցնելով ժամանակ և միջոցներ: Այն միտում ունի զարկ տալ ոլորտում գտնվող մասնագետների level up ունենալու գործընթացին: Հարթակի ստեղծումը սկսվել է 7 օր առաջ և սկզբնական տարբերակը հասանելի կլինի առաջիկա օրերի ընթացքում: Մանրամասների համար կարող եք հետևել Level Up IT Center-ի ֆեյսբուքյան էջին: Սա հիանալի տարբերակ է ինքնակրթման և ինքնազարգացման համար:Չկորցնելով ժամանակ և միջոցներ կարող ես ներդնել սեփական ներուժդ, քո իսկ մասնագիտական աճի և բարեկացիկ ապագայիտ ստեղծման վրա: Մենք այստեղ ենք քեզ հետ և պատրաստ ենք օգնել դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից, որպես կայացած մասնագետ և օգնել պետությանը նորարարական գաղափարների ներդրմամբ: Մանրամասների համար հետևեք Level Up IT Center -ի ֆեյսբուքյան էջին.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր