00:00:00

13 ոստիկան ազատվել է աշխատանքից

19:29, 10 ապրիլ 2018

2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 173 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 82 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է նկատողություն` 36, – հայտարարվել է խիստ նկատողություն` 28, – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 5, – ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 6 նյութեր: Դրանցով հարուցվել են 6 քրեական գործեր։ 2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 6 նյութ։ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը. – 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», – 6-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր