ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված։
Շուրջ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։
Շինաշխատանքները մեկնարկել են 2016թ.-ի օգոստոսին։ Մինչև այժմ կատարվել են շուրջ 550 հազ խորանարդ մետր հողային աշխատանքներ, կառուցվել են 5621.5 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր և վերականգնվել 10 հազար գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։
Կառուցվել են նաև ճանապարհին հարող մայթեր ու գաբիոնային շարվածքով հենապատեր։
Լայնամասշտաբ շինարարության ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում են ճանապարհահատվածում գտնվող 9 կամուրջ և 3 թունել։
Թունելներից առաջինում այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։