00:00:00

Մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել 14 մարդ

21:40, 10 ապրիլ 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության 3, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 5 հրացան, 2 նռնակ եւ տարբեր տրամաչափի 226 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր