00:00:00

Եթե ընդունում ես իշխանությանը,  ո՞նց ես ընդդիմության դաշտում աշխատում (տեսանյութ)

18:04, 10 ապրիլ 2018

«Դուք ձեր խոսքում նշեցինք կարծես թե: Կարծես թե-ի տպավորություն ես էլ եմ ստացել, որովհետեւ լսել եմ վարչապետի խոսքը եւ կարծես թե պիտի առաջադրվի ձեր ասած թեկնածուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, պատասխանելով Irakanum.am-ի այն հարցին, թե կարծես թե ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը որոշված է, եւ Սերժ Սարգսյանն է լինելու, ինչպես է քվեարկելու իրենց խմբակցությունը: Բագրատյանը նշեց, որ քանի դեռ ՀՀԿ-ն վերջնական որոշում չունի, հետեւաբար իրենք չեն կարող քննարկել այդ հարցը: Միեւնույն ժամանակ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ եթե  ընդդիմություն են, եւ կողմ են վարչապետին, ապա  ճիշտ չէ: «Դա իմ անձնական կարծիքն է, նախագահին կողմ ենք,  որովհետեւ ապաքաղաքական է:Եթե մենք կողմ ենք վարչապետին, ապա  քաղաքագիտական խնդիր ենք ունենալու,  որովհետեւ դա նշանակում է, որ դու ընդունում  ես իշխանության  ծրագիրը, եթե ընդունում ես իշխանությանը,  ո՞նց ես ընդդիմության դաշտում աշխատում»,- ասաց Բագրատյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=2SFUXZNu_1U&feature=youtu.be    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր