00:00:00

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով

02:44, 15 ապրիլ 2020 Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլիի հայտարարությանը։ «Այս պահի դրությամբ վարակված է 104 հազար 291 մարդ, մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 675-ով»,- ասել է Բորրելլին։ Երկրում վարակվածության ամենաբարձր` 4821 ցուցանիշը, գրանցվել է մարտի 21-ին։ Բորրելլիի խոսքով` Իտալիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 162,4 հազարի։ Իտալիայում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով գործում է խիստ կարանտինային ռեժիմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր