Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ
կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ
Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական
բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ
հոդվածի 2-րդ մասով։
Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել
հեռախոսազանգերին։
ՔՊ անդամների ազատ արձակումից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը,
հայտարարելով, որ ոստիկանության ցանկցացած նմանօրինակ գործողություն արժանանալու է
հակագործողությանը, հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ ևս երկու անդամներ՝
Մեսրոպ Պապիկյանը և Նորայր Հայրապետյանը։
Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել
դադարեցնել ապրիլի 13-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին
իրազեկման աշխատանքները, և դրանք այս օրերին կդառնան ավելի ծավալուն և տարաբնույթ։
Այսօր #ԻմՔայլը արշավի մասնակիցները տնկելո են ուսանողի ծառը, քայլարշավը մեկնարկելու է ժամը 12-ին
Դդմաշենի մերձակայքից։ Մասնակիցները քայլելու են 11 կիլոմետր, հասնելու են Հրազդան քաղաք և
գիշերելու են Հրազդանի ՔՊ գրասենյակում՝ Սասուն Միքաայելյանի շտաբում։