00:00:00

7 500 դրամանոց ձեռնափայտը դեղատնից հափշտակել է

16:57, 10 ապրիլ 2018 Իրավական

Դեղատնից ձեռնափայտի հափշտակության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Աննա Մաթևոսյանին: Ըստ մեղադրանքի՝ Պողոս Խնդիրյանը 2018թ․ մարտի 21-ին ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Զ․Սարկավագի փողում գտնվող և «Նատալի ֆարմ» ՍՊԸ պատկանող դեղատուն, որտեղ գնելու պատրվակով դեղատան աշխատակիցներից խնդրել է իր ուսումնասիրությանը ներկայացնել ձեռնափայտ, այնուհետև վերցնելով 7 500 ՀՀ դրամ արժողությամբ ձեռնափայտը, հրաժարվել է դրա դիմաց վճարել և բացահայտ հափշտակելով այն, դիմել է փախուստի։ Պողոս Խնդիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր