00:00:00

ՊԲ-ն երբեք չի թաքցնում արձանագրված արտակարգ միջադեպերը. Արցախի ՊՆ

16:27, 10 ապրիլ 2018

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղական լրատվամիջոցներին հորդորում է ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից: Պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբեւիցե չի թաքցրել եւ չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջինները դեպքի մասին չտեղեկանան համացանցից) եւ մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը եւ հետեւել պաշտոնական տեղեկատվությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր