Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ապրիլի 9-ին հանդիպել է Արցախիփաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների հետ։
Թե՛ Ռ.Մելիքյանը և թե՛ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Օ.Ալթունյանը կարևորել ենփաստաբանության ինստիտուտի և ՄԻՊ հաստատության համատեղ ներուժի օգտագործումը մարդու իրավունքներիերաշխավորման հարցում։ Պաշտպանը համառոտ ներկայացրել է ՄԻՊ 2017թ. տարեկան հաղորդման հիմնականարձանագրումները և պատրաստակամություն է հայտնել սերտորեն փոխգործակցել Արցախի փաստաբանական համայնքի հետինչպես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման, դրանց լուծման առաջարկների մշակման, այնպես էլփաստաբանության կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման ոլորտներում:
Փաստաբանները մի շարք հարցեր են առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք հիմնականում վերաբերել ենօրենսդրական և իրավակիրառական խնդիրներին՝ քրեական դատավարության մինչդատական և դատական փուլերումվստահորդների իրավաչափ շահերի պաշտպանության, ինչպես նաև անձանց անազատության մեջ պահման վայրերումարդյունավետ իրավաբանական օգնության տրամադրման ոլորտներում։
Ռ.Մելիքյանը հանձնառություն է ստանձնել իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրել ներկայացված խնդիրները,դրանց հաղթահարման միջազգային փորձը և, փաստաբանական համայնքի հետ համատեղ, մշակել ու քննարկման առարկադարձնել արձանագրված խնդիրների կարգավորման առաջարկություններ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները։