00:00:00

Արմեն Սարգսյանը մոտ ապագայում մտադիր է այցելել Մոսկվա

16:11, 10 ապրիլ 2018

Ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը հայտարարել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու մտադրության մասին: Այս մասին ՀՀ նախագահը հայտնեկ է «ՏԱՍՍ»-ին տված հատուկ հարցազրույցում: «Բնականաբար, ես շատ շահագրգռված ամենամոտ ապագայում որպես ՀՀ նախագահ այցելել Մոսկվա: Ավանդաբար, առաջին պաշտոնական այցերը ՀՀ ղեկավարները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ օրը որոշված չէ»,- ասել է նա: Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ, նրա խնդիրն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հետագա ամրապնդումը, ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը եւ զարգացնել մարդկային շփումները: «Օգտվելով առիթից՝ ես անկեղծորեն ցանկանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով համոզիչ հաղթանակ տարավ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում, նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության հետագա զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարելավման եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի բարձրացման գործում», - ընդգծել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի նոր նախագահը ՀՀ խորհրդարանի կողմից ընտրվել էր մարտի 2-ին: Մինչ 2015 թվականի հանրաքվեում ընդունված սահմանադրական բարեփոխումները նրա նախորդներին ընտրեւմ էին ուղիղ, համընդհանուր ընտրությունների ճանապարհով: ՀՀ հիմնական օրենքում բոլոր փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կավարտվի անցումը խորհրդարանական կառավարման ձեւին, որի ժամանակ ողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում, իսկ նախագահը կունենա հիմնականում ներկայացուցչական գործառույթներ: Նախագահի հիմնական խնդիրն է հետեւել, որպեսզի Սահմանադրությունը չխախտվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր