00:00:00

Իտալիայում մարտի 19-ից ի վեր գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը. ТАСС

03:07, 13 ապրիլ 2020 Աշխարհ

Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից արձանագրված մահվան ցուցանիշը նվազագույնն է դարձել մարտի 19-ից ի վեր: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը, մեկ օրում 431 մարդ է մահացել Իտալիայում: Իտալիայում համաճարակի բռնկման պահից ի վեր 19 899 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը երկրում հասել է 156 363-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 102 253-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր