00:00:00

Զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին. քրգործ է հարուցվել

14:57, 10 ապրիլ 2018

Ապրիլի 9-ին ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գեւորգի Հարությունյանը: Զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առիթով, կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր