Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480 դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 490 դրամ նվազագույն և 494 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 519 դրամ նվազագույն և 530 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 537 դրամ նվազագույն և 544 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 6.36 դրամ նվազագույն և 6.59 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6.80 դրամ նվազագույն և 7.01 դրամ առավելագույն փոխարժեքով: