00:00:00

Կլինիկական մահ տարած տղամարդը դուրս է գրվել Գյումրու հիվանդանոցից

23:42, 10 ապրիլ 2020

Գյումրիում էլեկտրահարված եւ կլինիկական մահվան փուլում գտնված քաղաքացին երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ «Ինչպես գիտեք քաղաքացին մեզ մոտ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ կլինիկական մահվան փուլում, սրտամկանի վնասումով։ 3 օր արհեստական շչառության սարք է միացված եղել, հետո նոր անջատել ենք։ Մեր բժիշկների թիմային աշխատանքի շնորհիվ նա ապաքինվեց եւ տուն գնաց։ Իհարկե, մեր հսկողության տակ կլինի»,– ասաց Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր