00:00:00

Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը գրիպից. պատմում է կորոնավիրուսով վարակվածը

22:10, 10 ապրիլ 2020

Օգտատեր Մարինե Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԹԱԳԱՎԱՐԱԿԻ ԲԵՐԱԾ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ Իմ խորին համոզմամբ բոլորդ վարակվելու եք, եթե արդեն չեք վարակվել: Իմ խորին համոզմամբ բոլորդ հաղթահարելու եք, եթե արդեն չեք հաղթահարել: Մի պարզ խորհուրդ ունեմ տալու՝ բարձ պահեք իմունիտետը, Covid-ը նույն ձևով է այցելում, տարբեր ձևով դրսևորվում: Վախենալու չէ. սա 5 օրվա ընթացքում հաճախ ինձ տրվող հարցն է: Վախենալուն մինչև դրական արդյունքի մասին լսելու ճանապարհն է, վախենալուն հարազատիդ վիճակն է, շարունակաբար բարձրացող ջերմությունն ու նրա դողէրոցքը: Վախենալուն շտապօգնություն զանգելն ու չընկնելն է, վախենալուն անօգնական վիճակում հայտնվելն է: Վախենալուն, երբ դու բժիշկ չես և ինֆորմացիա ստանալու համար ստիպված ես հազար հոգու զանգ տալ: Շնորհակալ եմ էդ հազար և ավելի հոգուն, որոնց շնորհիվ վախերս շարունակություն չունեցան, շնորհակալ եմ էդ հազար հոգուն որ կան իմ կյանքում, որոնց շնորհիվ հասկացա, որ Covidը վախենալու չէ, որ օրական հազար հոգու զանգի ու նամակի պատասխանելով՝ կորցնում եմ մեծ էներգիա ու վերստեղծում նոր մեծ էներգիա: ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ: Է ս ամեն ինչի մասին բարձրաձայնել չէի պատրավում, բայց օրական աճող զանգերն ու նամակներն ինձ պարտավորեցրին տալ էն ինֆորմացիան, որն այդքան հետաքրքիր է՝ ԻՆՉՊԻՍԻ՞ՆՆ Է ԱՅԴ ԹԱԳԱՎԱՐԱԿԸ: Թագավարակն ինձ այցելեց ջերմությամբ, սուր մկանացավերով, սրտխառնուքով, գլխացավով ու գլխապտույտով, ախորժակի անկումով: ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԳՐԻՊԻՑ. Գրիպի սիմպտոմներն են կրկնակի չափաբաժնով, բայց սա էլ է անհատական: Հստակ բուժում չկա, եթե այլ հիվանդություն չունես: Օրը սկսում է ջերմաչափումով և բժշկի այցով, օրը շարունակվում է հսկողությամբ(ինչի կարիք ունես կամ անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից): Օրն ավարտվում է արդեն հումորով, քանի որ տարածքում միակ «կոռոնչիկ»ը չես, իսկ հներն արդեն հումորով են վերաբերվում այս վարակին: Արդեն նոր ընկերներ ունեմ, նույն վիճակը միասին հաղթահարելը մտերմացնում է, իրար մասին հոգ ենք տանում ու մտահոգվում: Բախտդ կբերի եթե քեզ հետ միասին վարակված բժիշկ լինի, ինձ հետ կա: Իմ բախտը բերել է, բժշկի ու իր նոր ծննդաբերած կնոջ բախտը՝ չէ: Բժիշկը չի տեսել իր նորածին երեխային, գինեկոլոգ լինելով՝ կնոջ կողքին չի եղել ծննդաբերության ընթացքում, կինն անցել է միայնակ այդ ճանապարհը, հաղթահարել է, և լիքը ասելիք ու պատմելիք ունի իր երեխային այս օրերի մասին, այս օրերի իր ապրած վախերի մասին: Սերգեյի պատմած անեկդետներին կանդրադառնամ ուրիշ անգամ☺️ Մյուս վարակակիրներին նույնպես կանդրադառնամ մեկ ուրիշ անգամ, նրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ պատմություն է: Իսկ դուք պատրաստ եղեք կորոնի այցին, նա վախենալու չէ: Օր 5-րդ (հիվանդանոց)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր