00:00:00

Զուտ իրավական դիտարկում. Արփինե Հավհաննիսյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

21:20, 10 ապրիլ 2020

Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է. «Զուտ իրավական դիտարկում։ «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կարող է երկրաձգվել 30 օրով։ Այլ մեկնաբանման պարագայում կարող է ստացվել, որ օրենքը թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, որ երկում դեռևս կան (շարունակվում են պահպանվել) հայտարարված արտակարգ դրության համար հիմք հանդիսացող հանգամանքներ, ( սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ), սակայն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկա, եթե ի սկզբանե արտակարգ դրությունը հայտարարվել է, օրինակ, հենց 30 օրով: Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր