00:00:00

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը եղել է ամենավատ հիվանդանոցներից մեկը՝ իր պայմաններով. նախարար

17:51, 10 ապրիլ 2020

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը մինչեւ մեր կառավարության ձեւավորումը եղել է Հայաստանի ամենավատ հիվանդանոցներից մեկը՝ իր կենցաղային պայմաններով: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, արդեն նախորդ տարվա ամռանը իրենք նախագծահաշվային փաստաթղթերի պատրաստման պատվեր են իջեցրել մոտ 100 մլն դրամի. «Դա կորոնավիրուսով պայմանավորված չէ, մենք հասկանալով այդ կենտրոնի կարեւորությունը, սկսել էինք այդ գործընթացը: Այդ փաթեթը արդեն պատրաստ է, պարզապես այս իրավիճակը թույլ տալիս գնալ առաջ արդեն շինարարության եւ վերակառուցման համար: Այս ընթացքում բազմաթիվ հիվանդասենյակներ վերանորոգվել են, նաեւ սանհանգույցների մասով: Իհարկե, ավելի լավ է վիճակը այլ հիվանդանոցներու մ»,-ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր