00:00:00

Ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին և պետք է ապացուցենք ԵԱՏՄ-ի կենսունակությունը. Նիկոլ Փաշինյան

15:26, 10 ապրիլ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ներկայացրեց կորոնավիրուսի պայմաններում Հայաստանում տիրող իրավիճակը: Փաշինյանն ասաց, որ երկրում իրավիճակը վերահսկողության տակ է և մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 24-ից՝ սահմանված է կարանտինին: Նա ներկայացրեց երեկվա տվյալները՝ առողջացածների, վարակվածների ու մահացածների վերաբերյալ: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ռուս գործըներներին աջակցության համար և հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է, որքան հնարավոր է՝ աջակցել ԵԱՏՄ գործընկերներին: Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է արագացնել միջոցառումների ընդունումը` ԵԱՏՄ շրջանակներում առևտրի մեջ ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի էականորեն բարձրացման համար: Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն մի շարք ծրագրեր է ընդունել, որպեսզի աջակցի քաղաքացիներին: «Այո, ցավոք, մենք ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին։ Հավանաբար, դրանից այլևս հնարավոր չի լինի խուսափել: Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե որն է լինելու այս ճգնաժամի սցենարը, որքան երկար կտևի պանդեմիան, և ինչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը: Մենք համարում ենք, որ այս պայմաններում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործառույթը, իսկ ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սահմանափակումն անընդունելի է: ԵԱՏՄ-ում այսօր անդադար բեռնափոխադրումների հաղորդակցությունը Հայաստանմի համար կարևոր նշանակություն ունի»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս կոնտեքստում ռուս-վրացական սահմանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Փաշինյանի խոսքով՝ պետք է ամրապնդել դաշինքը, ապացուցել կազմակերպության կենսունակությունը և օգտվել հետճգնաժամային ժամանակահատվածում ծագած բոլոր տնտեսական հնարավորություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր