Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 7֊րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:
Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը»:
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կապի և հաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերության ղեկավար անձնակազմը հրաժարական է տվել։
Համաձայն շրջանառվող լուրերի՝ հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները․ նրանք ընկերության հիմնադիրներից են։
Նշվում է, որ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։