00:00:00

Դեսպանը Հայաստան է եկել նոր պաշտոնի հետեւից. «Հրապարակ»

13:57, 10 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրերին Հայաստանում է: Մեր թղթակիցը վերջերս նրան տեսել է փողոցում: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ: Նշենք, որ Ֆադեյ Չարչօղլյանը եղել է նաեւ 2-րդ եւ 3-րդ նախագահների արարողակարգի պետը՝ 2005-2010թթ․, երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է հյուպատոս Եգիպտոսում, դեսպան՝ Քուվեյթում, Օմանում, իսկ 2016-ից Հունաստանում է: Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր