00:00:00

Ինչու են իշխանությունները որոշել երկարացնել արտակարգ դրությունը եւս մեկ ամսով

12:56, 10 ապրիլ 2020

ArmDaily.am -ի տեղեկություներով՝ կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով, սակայն թե երբ նախագիծը կներկայացնեն քննարկման, դեռևս հայտնի չէ: Ընդ որում՝ երկար բանավեճը արտակարգ դրություն երկարացնել-չերկարացնելու մասով հանգուցալուծվել է նման որոշմամբ, քանի որ Արսեն Թորոսյանին հաջողվել է ապացուցել, որ արտակարգ դրությունը արդյունավետ է վիրուսի տարածումը հսկելու, կանխարգելելու տեսանկյունից։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ չնայած Փաշինյանի վերջին լավատեսական հայտարարություններին՝ խստացումները թուլացնելու, բնականոն կյանք վերադառնալու մասով, այնուհանդերձ, մինչեւ ապրիլի 12-ը գործող խիստ սահմանափակումների զգալի մասը շարունակելու են պահպանվել։ Այդ սահմանափակումների թուլացումը կարող է լինել փուլ առ փուլ, օրինակ՝ սկզբից թույլ տան շինարարական աշխատանքները, հետո արդյունաբերություն եւ այլն։ Սակայն, ամենամեծ խնդիրը հասարակական տրանսպորտի հարցն է, որի մասով հստակեցում չկա՝ կաշխատի, թե ոչ։ ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանն ասաց. «Այս պահին նման որոշում չկա: Խստացված ռեժիմի ժամկետը լրանում է ապրլի 12-ին, հետագա որոշման մասին պաշտոնապես կտեղեկացնենք»: Նշենք, որ Հայաստանում սահմանված արտակարգ դրությունն ավարտվում է ապրիլի 14-ին, իսկ Աժ հերթական լիագումար նիստը մեկնարկելու է հենց նույն օրը: Սակայն ապրիլի 13-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքներում փոփոխություններ անելու հարցը։ Այս պահին արտահերթ նիստի օրակարգում արտակարգ դրությունը երկարացնելու մասին նախագիծ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր