00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ. ԱՆ խոսնակ

11:15, 10 ապրիլ 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 937հաստատված դեպք: Բուժվել է 149 քաղաքացի, մահացել՝ 11-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր