00:00:00

«Իրավունք». Ե՞րբ է քաղաքապետը կատարելու խոստումը. Էլի կորոնավիրուսն է մեղավո՞ր

13:35, 10 ապրիլ 2020 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ գարունը հազիվ բացված` անցած տարի իրականացված «աննախադեպ ասֆալտապատման» հետեւանքներն արդեն ակնհայտ էին: Համատարած փոսեր, իսկ փողոցային գծանշումների մասին խոսք անգամ չկա: «Իրավունքը» Երեւանի քաղաքապետարանից փորձեց հետաքրքրվել` ե՞րբ են մայրաքաղաքում սկսելու գոնե «կարկատել» այս «աննախադեպ» խայտառակ ճանապարհները` հաշվի առնելով, որ քաղաքացիների բողոքների վերջը չի երեւում: Այդ թվում, որ կան փողոցներ, որոնք այնպես են շարքից դուրս եկել, որ դարձել են «վթարի բույն»: Ընդ որում, քաղաքապետարանին հիշեցրինք, որ դեռեւս հունվարի վերջին մեզ ուղղված գրավոր հարցման մեջ նշել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին մեծ թափով սկսվելու են փողոցների փոսալցման եւ բարեկարգման աշխատանքները: Ի՞նչ եղավ, թե՞ էլի կորոնավիրուսն է մեղավոր: Բնականաբար, այս պարզ հարցին եւս միանգամից պատասխանելու կարողություն քաղաքապետարանում չունեցան. խոստացան գրավոր ֆորմատով պատասխանել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր