00:00:00

Քաղաքի որոշ հատվածներում, հատկապես՝ ծայրամասերում, շարունակվում են մարդկանց կուտակումները․ Դավիթ Սանասարյան

23:33, 09 ապրիլ 2020

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի քանի օրվա մասնավոր մոնիթորինգի ամփոփում. Քաղաքի որոշ հատվածներում, հատկապես՝ ծայրամասերում, շարունակվում են մարդկանց կուտակումներն ու կանոնների խախտումով ազատ շարժերը։ Մի քանի հետևություն.
1. եթե մարդկանց կամ նրանց հարազատների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան, շատերը մտածում են, թե իրենք ապահովագրված են։ 2. Վերջին օրերին վիրուսով վարակվածների թվի նվազումը (որը շատ հարաբերական է) մարդկանց մոտ հանգստություն է առաջացնում, որն ավելի վտանագավոր է, քան չափավոր խուճապը։ 3. թեև այս օրերին ոստիկանությունը մեծ աշխատանք է տանում, այնուամենայնիվ, որոշ հատվածներում թերացումն ակնհայտ է. հիմնականում նկատում եմ, որ հեռախոսի մեջ մտած են, ու շրջակա միջավայրն ուշադրությունից դուրս է։ Սիրելինե՛րս, բոլորս էլ ձգտում ենք ազատության, բայց այս պարագայում, գիտակցված սահմանփակումները դեպի ազատություն տանող ամենակարճ ճանապարհներն են։ Գիտեմ, որ հոգնել եք այս կոչերից, բայց խնդրում եմ, դուք էլ պահպանեք սահմանված կարգուկանոնն ու ինքներդ հորդորեք ձեր հարազատներին ու ծանոթներին նույնը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր