00:00:00

Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին

18:13, 09 ապրիլ 2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի  մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:    Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ   2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել  նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի և ալյուրի գծով հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ  կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:   Միաժամանակ,  ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է  համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ:   Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:   ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողով  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր