00:00:00

Մենք կօգնենք Ձեզ հասկանալու՝ ով և ինչպես կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին. Էդմոն Մարուքյան

17:39, 09 ապրիլ 2020

ՀՀ Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10 ծրագիր. սոցիալական աջակցության ծրագրերի համար նախատեսված է դիմելու հատուկ կարգ և գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման հարթակ։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, նամակներ այն հարցերի մասին, թե ովքեր կարող են լինել այդ ծրագրերի շահառուներ և ինչպես կարող են դիմել միանվագ գումար ստանալու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն թվականի ապրիլի 10-ից պատրաստ է ընդունել զանգեր և դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ և տրամադրել խորհրդատվություն ծրագրի շահառուների, դիմելու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի համակարգման մասին։ Համաճարակի պայմաններում հաղորդակցությունը կլինի հեռահար և առցանց ձևով՝ պահպանելով արտակարգ դրության ռեժիմի կանոնները»,-նշել է նա: https://www.facebook.com/marukyan.edmon/videos/252642592539918/?t=0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր