00:00:00

Մանր-մունր հարցեր կան քննարկելու․ ՀՀԿ-ում անհամբեր են․ «Հրապարակ»

12:50, 10 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից արդեն Սերժ Սարգսյանը համալրել է գործազուրկների շարքը՝ դառնալով 225 հազարերորդ մարդը, որը գործազուրկի կարգավիճակ ունի ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ: Մինչեւ վարչապետի պաշտոնում առաջադրվելը՝ ապրիլի 17-ը, նա կհանգստանա: Այս ընթացքում նախագահն ավելի շատ ժամանակ կանցկացնի կուսակցությունում: Չորեքշաբթի՝ ժամը 20։00-ին, նախատեսված է հրավիրել գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ, հավանաբար, կքննարկվի նաեւ կառավարության, վարչապետի հրաժարականի հարցը: Սակայն մինչեւ վարչապետի թեկնածու առաջադրելը ՀՀԿ-ն եւս մեկ նիստ կգումարի՝ նախ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի: Թեեւ վարչապետի թեկնածուի շուրջ ինտրիգը բացահայտվել է, սակայն այլ մանր-մունր հարցեր կան, որոնց քննարկմանը ՀՀԿ-ում անհամբեր սպասում են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր