00:00:00

Վարակազերծվել են հանրային նշանակության 338 վայրեր․ ԱԻՆ

14:35, 09 ապրիլ 2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Ապրիլի 8-ին վարակազերծվել են 338 հանրային նշանակության վայրեր, որոնց մեջ 161-ը առևտրային կազմակերպություններ են: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մասիսի, Տաշիրի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության շենքը, մարզային 7 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ: Վարակազերծվել են Կապանի շուկան, Գյումրիի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարները և 50 խանութները, 7 բազմաբնակարան բնակելի շենքեր, 24 բանկոմատներ, 16 բանկային և վարկային կազմակերպություններ և 22 այլ կազմակերպություններ: Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը: https://www.youtube.com/watch?v=ktRPdRBVDeE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր