00:00:00

Ռուսական կողմը չի պատասխանել Հայաստանի կառավարությանը

13:07, 09 ապրիլ 2020

Ռուսական Գազպրոմ գազային կազմակերպությունը դեռ չի պատասխանել Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու մասին ՀՀ կառավարության առաջարկին: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
«Դեռևս պատասխան չկա։ Կարծում եմ՝ այսօր աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասաց փոխվարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր