00:00:00

60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են բաժանվել բնակիչներին․ մարզպետ

13:06, 09 ապրիլ 2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը: Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես, Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրինության նախաձեռնությամբ 60 շահառու ընտանիքների տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ: Սոցիալական մեկ այլ նախաձեռնությամբ են հանդես եկել Նոր Գեղիի համայնքապետարանը և «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրությունը ներկայացնող «ՔԵՅ ԷՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն: Վերջիններիս կողմից Նոր Գեղի համայնքի ուսուցիչներին, մանկապարտեզների, համայնքապետարանի, Հայ Փոստի աշխատակիցներին, բուժաշխատողներին, կամավորներին, սբ․Հովհաննես եկեղեցու ծառայողներին տրամադրվել է «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրանքի տեսականուց: Կամարիս համայնքում գործող «Ռոք Բերի» ընկերությունը Ծաղկաձորի հանգստյան տներում մեկուսացված մեր համաքաղաքացիներին կրկին փոխանցել է իր արտադրանքի տեսականուց: Սոլակ համայնքի նախաձեռնությամբ էլ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին: Մեր համայնքներում շարունակվում են սոցիալական տարբեր ծրագրեր իրականանալ, իսկ ես դրան զուգահեռ, կրկին կոչ եմ անում և հորդորում այս օրերին ևս խստորեն պահպանել Պարետատան սահմանած սահմանափակումները, #մնալտանը և տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ձեզ հետ ունենալով նաև հատուկ նմուշի ձևաթուղթը: Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր տնտեսվարողներին, անհատներին, կամավորներին՝ մեր կողքին գտնվելու և մեր համայնքներում նման ծավալի ծրագրերը կյանքի կոչելու համար: Համոզված եմ՝ միասնական և համախմբված շատ արագ հաղթահարելու ենք այս ճգնաժամը: Առո՛ղջ եղեք», - գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր