00:00:00

ԱԺ-ն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգը հայտնի է

12:52, 09 ապրիլ 2020

Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։ Արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացելու համար կսահմանվի երեքական ժամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր