00:00:00

Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին

11:43, 09 ապրիլ 2020

Երեկ իրականցրել ենք 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք ապահովել շաբաթվա սկզբի լավատեսությունը, առավել ևս՝ առողջացածների թվի որոշակի աճ ենք սպասում: Այս մասին, կառավարության նիստի սկզբում  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ վաղը պարետատանը կքննարկեն անելիքները: «Մենք վաղվանից օրը հազար թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհրդակցություն ենք ունեցել, և առաջին փուլում հնարավոր է, որ այս թեստերի թիվը հազարի չհասնի»,-ասաց նա և նշեց, որ այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում, եկել են եզրահանգման, որ ցուցումով պետք է լինի թեստավորումը, սակայն բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր պետք է թեստավորվեն: «Այս օրերի քննարկումները բերում են այն եզրակացությանը, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում՝ 12 անճշտություն ենք հայտնաբերել, և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք»,-ասաց նա և նշեց, որ այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր