00:00:00

Դիմում եմ ՄԻՊ-ին, որպեսզի ԻՐ ՔԱՅԼԸ կատարի. Բաղդասարյան

04:26, 10 ապրիլ 2018 Բլոգ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՎԻՎՕ 258- րդ հոդվածի 1-ին մաս. «Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել ոստիկանություն»: Այս երեք օրվա ընթացքում մի քանի ակտիվիստներ բերվել են ոստիկանության բաժին վերը նշված հոդվածի խախտմամբ։ Նախ ոստիկանությունը չի ներկայցրել որևէ հիմնավորում, ինչու հնարավոր չէ տեղում կազմել արձանագրություն, երկորդը, թե ինչով է գույքը՝ ասֆալտը վնասվում, եթե սրվակով փչում ես ասֆալտի վրա, իսկ որոշ ժամանակ անց այդ ներկը ցնդում է։ Իսկ ինչու Մարդու իրավունքների պաշտպանը չի հանդես գալիս հայտարարությամբ, իսկ եթե նա տեղյակ չէ, ապա տեղեկացնում եմ, ՀՀ ոստիկանության գործողություններն անօրինական են, դրանք խախտում են մարդու ազատությունը, դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի ԻՐ ՔԱՅԼԸ կատարի, անգամ եթե դա ձևական բնույթ է կրելու։ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի գրառումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր