00:00:00

«Օդից վերցված» է. Ռուստամյանը՝ ՀՅԴ-ում խմորումների մասին

19:00, 27 փետրվար 2018

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «օդից վերցված» է համարում փոխվարչապետի պաշտոնի համար Դավիթ Լոքյանի ու Աղվան Վարդանյանի միջև բուռն վեճը։ «Բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես հաճախ պատահում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը։ Նա հերքեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն ԿԳ նախարարի պաշտոնում Լևոն Մկրտչյանը չի շարունակելու իր պաշտոնավարումը։ «Բացարձակապես նման քննարկումներ դեռ տեղի չեն ունենում Դաշնակցություն կուսակցությունում։ Այդ քննարկումները կլինեն ապրիլից հետո»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանն՝ ընդգծելով, որ փոխվարչապետի դաշնակցության թեկնածուի շուրջ քննարկումները ևս կսկսվեն ապրիլից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր