00:00:00

Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ

21:49, 08 ապրիլ 2020

Սյունիքի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի կա, բուժվել է 2 քաղաքացի, ունենք 106 ինքնամեկուսացվածներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ «Շուրջ 1 շաբաթ առաջ ունեինք 25 կորոնավիրուսով վարակվածներ, հիմա արդեն ունենք 2 բուժվածներ, նրանք արդեն դուրս են գրվել ԲԿ-ներից»,- ասաց փոխմարզպետը եւ հավելեց, որ 23 վարակվածների առողջական վիճակը լավ է. ծանր հիվանդներ չունեն։ «Իրենցից 4-ը այս պահին գտնվում են Երեւանում, մնանացածը Կապանի եւ Մեղրու բկ-ներում են»,- ասաց Բաբայանը։ Փոխմարզպետը նշեց, որ մարզում վարակման առաջին աղբյուրը եղել է Իտալիայից ժամանած քաղաքացին, որը գնացել է Մեղրի, երկրորդը՝ ՌԴ-ից գնացել է Կապան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր