00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

19:34, 08 ապրիլ 2020

Ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր