00:00:00

Ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել․ Արևիկ Անափիոսյան

19:13, 08 ապրիլ 2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Ֆեյբուքի իր էջում գրել է․ «Անընդունելի եմ համարում անհիմն զրպարտությունները։ Քանի անգամ է սարսափելի հերյուրանքներով հոդված է տպագրվում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը։ Մտածում էի` զրպարտանքները հրապարակային հերքման պահանջ ներկայացնելու այլընտրանքներ կան, բայց հիմա հասկանում եմ, որ պետք է հրապարակայնորեն պատասխանել նաև այս եղանակով։ Ուրեմն՝ 1. Իմ տանից գումար գողանալու հերյուրանքը տխրահռչակ սուտ է, և ես ունեմ ապացույց, թե ինչու է դա սուտ; 2. Ես հրաժարական եմ տվել, որ գնամ սովորեմ, վերադարձել եմ, քանի որ ըստ դասերիս օրացույցի պետք է այս ընթացքում վերադառնայի, և վերջին մոդուլս հետաձգվել է, քանի որ աշխարհում COVID-19-նն է մոլեգնում։ Իմ ընդունելության նամակում, ինչպես նաև ծրագրի կայքէջում օրացույցը կախված է; 3. Որևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել; 4. Ես որպես հկ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ կարող եմ վստահաբալ հայտնել, որ Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ն, որի տնօրենն եմ եղել նախքան նախարարությունում աշխատելը, նախարարությունից ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ նախարարությունում իմ աշխատելու ժամանակ, ոչ էլ նախկինում, կամ հիմա։ 5. ԱԶԲ-ի համապատասխան փորձագետների խումբը խորհրդակցելու նպատակով հանդիպել է կրթության մի շարք փորձագետների, այդ թվում Ավետիք Մեջլումյանի հետ, ով այժմ ՀԿ-ի տնօրենն է, և առնվազն ես, որպես նախարարության աշխատակից, ԱԶԲ-ին չեմ ուղղորդել իր որոշումների կայացման գործում; 6. ԵՄ-ի վերաբերյալ բոլոր շահարկումները իմ անվան հետ կապված նույնպես հերյուրանքներ են։ Նախարարությունը չի ունեցել որևէ գործառույթ ԵՄ աջակցության ծրագիրը որևէ կազմակերպությանը, որպես դրամաշնորհ տալու կամ չտալու հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր