00:00:00

Հայաստանն արհեստական օդափոխության սեփական սարքերի արտադրության ներուժ ունի

16:45, 08 ապրիլ 2020

Հայաստանը արհեստական օդափոխության սեփական սարքերի արտադրության ներուժ ունի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Ըստ նրա` նախարարությունը ԹՈՇ սարքերի արտադրության հարցում Հայաստանը քայլ առ քայլ առաջ կընթանա` փորձելով մրցակցային միջավայր ապահովել: Արշակյանը շեշտեց, որ նման սարքերի նախագծումը բարդ գործընթաց է: Միայն նախատիպի արտադրության համար մի քանի ամիս կպահանջվի, զգալի ֆինանսական եւ ժամանակային ռեսուրսներ կպահանջվեն նաեւ կլինիկական փորձարկումների ու սարքերի սերտիֆիկացման համար: Այնուամենայնիվ, ըստ նախարարի, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ստեղծված իրավիճակում միջազգային շուկաներում վակուում է գոյացել. առկա արտադրական հզորությունները բավարար չեն ԹԱՇ սարքերի ամբողջ պահանջարկի բավարարման համար: «Հաշվի առնելով տեղի ունեցողը` նման նախաձեռնությունները լավ հնարավորություն են»,- նշեց Արշակյանը: Նախարարը տեղեկացրեց, որ կոնկրետ ներդրումային առաջարկներ կան` նման սարքավորումների արտադրությունը կազմակերպելու համար, բայց այս փուլում հրաժարվեց կոնկրետ թվեր ներկայացնել: «Հիմա մենք աշխատում ենք այդ առաջարկությունների համախմբման վրա: Երբ աշխատանքն ավարտվի, մենք կհայտարարենք այդ մասին»,- խոստացավ նախարարը: Խոսելով այն մասին, թե արդյոք նա նպատակահարմար չի համարում ներմուծել սարքերը, նախարարը շեշտեց, որ ներկայումս ԹԱՇ սարքերի ներմուծման հարցում դժվարություններ կան ամբողջ աշխարհում: «ԹԱՇ ապարատների ներմուծման հարցով զբաղվում է պարետատունը: Որքան ես գիտեմ, մեզ հաջողվել է ձեռք բերել ԹԱՇ սարքերի որոշակի քանակություն, որոնք շուտով կհասնեն Հայաստան»,- ասաց Արշակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր