00:00:00

Հայաստանում 215 հազար անձի թոշակները հասցվել են իրենց տներ

13:41, 08 ապրիլ 2020

Հայաստանում փոստատարները 215 հազար թոշակառուի տներ են հասցրել նրանց թոշակները, գործընթացը շարունակվում է:Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար: «Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն իսկ 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,-ասաց նախարարը: 87 հազար ընտանիքների արդեն առաքվել են նաև իրենց նպաստները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները: Արշակյանի խոսքով՝ կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96 տոկոսով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով այդ ցուցանիշը 77 տոկոս է: Առաջիկա օրերին գործընթացը ավարտին կհասցվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր