00:00:00

ՀՀ֊ում որ տարիքային խմբի անձինք են մահացել կորոնավիրուսից և ինչպիսին է շաբաթվա վիճակագրությունը

12:39, 08 ապրիլ 2020

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 դեպք, որոնցից 114-ն` առողջացած, 9-ը` մահվան ելքով: Դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվում է հաստատված դեպքերի նվազում։ Ամենաշատ հաստատված դեպքերի թիվն արձանագրվել է ապրիլի մեկին՝ 92 հոգի, որից հետո թիվը օրական կտրվածքով նվազել է։ Ներկայացնում ենք վերջին 7 օրերի վիճակագրությունը։ 92, 73, 34, 52, 11, 20, 28: Այս ընթացքում մահացել է 9-ը քաղաքացի: Մահացած մարդկանց տարիքը՝ 55, 68, 68, 72, 73, 78, 78, 89, 93: Ծայրահեղ ծանր վիճակում է 8 մարդ, պացիենտների մոտ 90 տոկոսը ջերմություն չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր