Հայկական ծագման ռուս հայտնի դերասան և երգիծաբան Միխայիլ Գալուստյանն Instagram-ի իր էջում նոր «չելենջ» է սկսել՝ «Փոխվիր տանը»: Դեմքի մազածածկույթից ազատվել դերասանին օգնել են աղջիկները: Տեսանյութի վերջում Գալուստյանը ցույց է տվել արդյունքը՝ լրիվ սափրված դեմք:
Դերասանի նոր կերպարը հետևորդները հավանել են, շատերը գրում են, որ նա դարձել է անճանաչելի, երիտասարդացել է 10-20 տարով: Գալուստյանը մարտահրավեր է նետել նաև այլ հայտնիների՝ Ալեքսանդր Օվեչկինին, Սերգեյ Սլեպակովին, Ամիրան Սարդարովին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ: