00:00:00

Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակված է 80 մարդ, ինքնամեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի․ մարզպետ

23:13, 07 ապրիլ 2020

Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակված է 80 մարդ, ինքնամեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ «Այս պահին ոչ բոլոր թեստերի պատասխաններն են հայտնի։ Պարզել ենք բոլոր վարակակիրների օջախները»,- ասել է նա և հավելել, որ այդ ուղղությամբ աշխատանքները չեն դադարում։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 853 է։ Մեկ դեպք հաստատվել է Արցախում։ Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր