00:00:00

Արցախի Միրիկ գյուղն ամբողջությամբ մեկուսացվել է

20:50, 07 ապրիլ 2020

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 1 դեպք:  Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ ապրիլի 7-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով: Պետական նախարարը հայտարարել է, որ չնայած կանխարգելման համալիր աշխատանքների իրականացմանը՝ այսօր Քաշաթաղի շրջանի Միրիկի համայնքի բնակչի թեստավորման արդյունքը դրական էր: Այդ մասին հայտնում են Արցախ / Տեղեկատվական շտաբ-ից։  Քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, այժմ բուժումը ստանում է Երևանի համապատասխան բուժհաստատությունում: Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ, հաշվի առնելով Միրիկի բնակչության փոքր թվակազմը, որոշում է ընդունվել մեկուսացնել գյուղն ամբողջությամբ և տեղաշարժի վերաբերյալ սահմանել վերահսկողություն: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ վստահեցրել է, որ վարակակրի հետ շփված 17 քաղաքացիները ինքնամեկուսացվել և որևէ ախտանիշ չունեն:
Համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային, ինչպես նաև սոցիալ-տնտեսական միջոցառումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր