00:00:00

Արցախը առաջին հերթին առաջնագիծ է, որտեղ չպետք է լինեն նմանատիպ դրևսորումներ

13:14, 07 ապրիլ 2020

Արցախում տեղի ունեցած ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Անգամ մարդիկ էին դուրս եկել փողոց և իրենց բողոքը հայտնում: Այս համատեքստում հարկ է մի բան ֆիքսել: Արցախը դա Հայաստանի մնացած բնակավայրերի պես սովորական մի վայր չէ: Արցախը առաջին հերթին առաջնագիծ է, որտեղ չպետք է լինեն նմանատիպ դրևսորումներ: Այնտեղի կյանքը և նիստուկացը ունի իր ուրույն իրողությունները: Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան երբ առաջնագծերում ինքնին անգամ ամենափոքր անկայանությունը ճակատագրական հետևանքներ է ունեցել: Իհարկե ընտրությունները շատերի գնահատմամբ ամենափայլունը չեն եղել: Սակայն անգամ ինչպես տրամաբանորեն վարչապետը նկատեց եթե կեղծիքները այդ աստիճան աղաղակող էին ի՞նչն էր խանգարում թեկնածուներից մեկին կեղծիքի միջոցով ավելացնել իրեն անհրաժեշտ փոքրաթիվ ձայների պակասը: Այս ամենը հաշվի առնելով վերոգրյալի համատեքստում Արցախի հետ կապված հարցերին մոտենալիս պետք է լինել սթափ և առկա օբյեկտիվ իրողությունների և իրականության հետ կապը չկորցնել, որովհետև առաջնագծում այսպես ասած հեղափոխական նկրտումները տեղ չունեն: Դավիդ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր