00:00:00

Ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը. ՊՎԾ-ն տեղեկանք է ներկայացրել վարչապետին

12:08, 07 ապրիլ 2020

Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։ ՊՎԾ-ից  հայտնում են, որ արդյունքում, մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների հրավերներում տեխնիկական բնութագրերը կազմված են եղել ոչ ամբողջական և հստակ, չեն նկարագրել ձեռք բերվող ծառայության հատկանիշները, հստակեցված չեն եղել աուդիտի ենթակա միավորների քանակը՝ պահանջվող ռեսուրսի և միջոցների գնահատում իրականացնելու նպատակով, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ։ Ի հայտ եկած խդիրները քննարկվել են ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նշվածի վերաբերյալ կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ վարչապետին։ Արդյունքում՝ համապատասխան մարմիններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը, ինչպես նաև կազմակերպել նոր գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված դիտարկումները՝ գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր