00:00:00

Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ծառայությունը շարունակվում է

10:33, 07 ապրիլ 2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Հաշվի առնելով ՀՀ Պարետի` 2020թ. մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. • բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ. • սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք. • անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք: Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ: ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար, նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր