00:00:00

Հայաստան-2018. ավանդույթներն ու արդիականությունը. «Միր 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

02:49, 10 ապրիլ 2018 Ժամանց

Միջպետական «Միր 24» հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել: «Հայաստան-2018. Ավանդույթները և արդիականությունը» խորագիրը կրող ֆիլմում ներկայացվում է ավանդույթները պահպանելու միջոցով նոր ժամանակների նոր երկիր կառուցելու՝ հայերի ունակությունը: Ֆիլմի մեկնարկին հեռուստաընկերության թղթակից Աննա Պարպուրան նշում է, որ Հայաստանի մասին խոսելիս միանգամից պատկերացնում են Արարատ լեռը, որի ողջ գեղեցկությունը բացվում է միայն այդ երկրի տարածքից: «Այստեղ արդիականությունը համապատասխանում է հավերժականությանը, իսկ ճամփորդը ոչ միայն զբոսաշրջիկ է, այլ ցանկալի հյուր: Վերջին 10 տարիներին Հայաստանը փոխվում է, երեխաների համար ապագայի դպրոցներ են ստեղծում, իսկ արդյունքներն արդեն երևում են: Մենք կպատմենք, թե ինչպես պահպանելով ավանդույթները` հայերը նոր ժամանակների նոր երկիր են կառուցում»,- ասում է լրագրողը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր