00:00:00

ՌԴ-ից Հայաստան վերադարձողների համար նախատեսված երկրորդ չարտերային չվերթը կայանալու է ապրիլի 7-ին

23:13, 06 ապրիլ 2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15։40-ին։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:
Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած): Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18 Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով ապրիլի 6-ին Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր